Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մենահամերգ. Եվա Գևորգյան

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է իր հետևորդներին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, որտեղ կկայանա մոսկվայաբնակ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոների բազմակի դափնեկիր Եվա Գևորգյանի մենահամերգը:
Ապրելով և սովորելով Հայաստանից դուրս՝ Եվայի առաջին մեծ մենահամերգը, որը տեղի կունենա հայրենիքում իր խոստումնալից ապագայի առաջին կարևոր քայլը կլինի: Չնայած իր մանկահասակ լինելուն նա ունակ է ունկնդրին գոհացնելու իր հասուն երաժիշտին վայել կատարողական տեխնիկայով և երգացանկով:
Համերգին Եվայի կատարմամբ կհնչեն Բախի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Չայկովսկու, Ռախմանինովի ստեղծագործությունները:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների: 
Բաց մի թողեք այս անմոռանալի համերգը և տաղանդավոր փոքրիկ հայուհուն ճանաչելու առիթը: 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։