Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Պեչորին

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Նարեկացի Արվեստի Միությունը իր հյուրընկալ դռներն է բացել «Սոսե» միջազգային կինոփառատոնի առջև: Հոկտեմբերի 21-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միության հետևորդները հնարավորություն կունենան դիտելու փառատոնի մասնակից ֆիլմերից մեկը՝ Ռուսաստանը ներկայացնող Ռոման Խրուշչի «Պեչորին» լիամետրաժ, խաղարկային ֆիլմը (ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով) , որը նկարահանվել է Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի հիման վրա: 
Կինոփառատոնի նախաձեռնողն է «Զիս» մշակույթի կենտրոնը, որը 2014 թվականին կազմակերպել էր «Սոսե» հանրապետական կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով: 2015 թվականից այն միջազգային է: 
Հայ ազգի նվիրյալ կնոջ՝ Սոսե Մայրիկի անունը կրող կինոփառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը, նրա խնդիրները, իրավունքները, նվաճումներն ու դերակատարումը կյանքում: Միջազգային կինոփառատոնի կարևորությունը նաև կինոյի ասպարեզում ստեղծագործողների փորձի փոխանակման, մշակութային երկխոսության և համագործակցությունների հնարավորության ստեղծումն է:
Կինոդիտմանը ներկա կլինեն կինոփառատոնի կազմակերպիչները, ժյուրիի անդամ Գարեգին Գրիգորյանը և մասնակից ֆիլմերի հեղինակները:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։