Հիմնադրվել է 1936թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդ Դավթյանը և ուրիշներ: Այս թատրոնից է բեմական գործունեությունն սկսել նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 1969 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենն է Ֆրեդ Դավթյանը: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բրեստում, Սարանսկում և բազմաթիվ այլ քաղաքներում թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել <<Գրան պրի>>-ների ու առաջին մրցանակների: 2009թ. Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում թատրոնը նվաճեց ամենապատվավոր` առաջին մրցանակը: