«Արես 3»-ը մարսյան առաքելության աշխատանքների կատարման ժամանակ հանկարծահաս ավազե փոթորիկի պատճառով ստիպված է լինում լքել Մարս մոլորակը: Ինժեներ և կենսաբան Մարկ Ուոթոնը ավազե փոթորիկի ժամանակ վնասում է իր սկաֆանդերը: Առաքելության մասնակիցները կարծելով, որ նա մահացել է, լքում են մոլորակը՝ Մարկին թողնելով այնտեղ:
Ուշքի գալով՝ Մարկը հասկանում է, որ կապը Երկիր մոլորակի հետ ընդհատված է: Մնում է մեկ ելք.առկա սնունդի, վիտամինների, ջրի ու օդի պաշարները օգտագործելով գոյատևել 4 տարի, մինչև դեպի Մարս կուղևորվի «Արես 4»: