Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մինի գործիքների ցուցահանդես. «Ափի մեջ» | Exhibition of mini instruments “Within a Palm”

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա Վալեր Նազարեթյանի «Ափի մեջ» խորագիրը կրող, իր բնույթով եզակի, երաժշտական մինի գործիքների ցուցահանդեսի բացումը: 
Լինելով Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի հուշարձանների պահպանման պատասխանատուն՝ իր կարևոր պարտականությունից զատ, Վալերն ունի նաև առանձնահատուկ հոբբի: Նա հայտնի կառույցների, շենքերի, մեքենաների ու երաժշտական գործիքների մանրակերտեր է պատրաստում: Նրա ստեղծած բոլոր մանրակերտերը «կենդանի» են: Երաժշտական փոքրագույն գործիքների վրա հնարավոր է նվագել, տեղաշարժել և իրենց պատյաններով «ապահով» տեղափոխել:
Բաց մի թողեք սեփական աչքով տեսնել այս եզակի ցուցահանդեսը:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։