“Մենք եւ նրանք. հետաքննություն”. այսպես է կոչվում “Էդգար Էլբակյան” թատրոնի նոր ներկայացումը,
որը բարձրաձայնում է Հայոց Ցեղասպանության կնճիռը:
Երկու գործողությամբ ներկայացման դերասանական կազմում են Աննա Էլբակյանը, Մեսրոպ Աբտոյանը,
Ստեփան Շահինյանը, Համո Ադիյանը, Շողեր Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Դավիթ Գասպարյանը,
Տաթեւ Հոռոփյանը և այլոք:
“Հայոց ցեղասպանության մասին մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն ապրիլին, այլեւ յուրաքանչյուր
ամիս, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահ` համենայն դեպս քանի դեռ ապրում ենք, մտածում ու մեզ հայ
համարում”: