Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ցուցահանդես «Առանց սահմանի…». Ավանի մշակույթի տուն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու Ավանի մշակույթի տան բատիկայի խմբակի «Առանց սահմանի…» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:

2007 թվականին բացված Ավանի մշակույթի տանը շուրջ 4 տարի գործող բատիկայի խմբակը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և մրցույթների և արժանացել մրցանակների:

Պատանի նկարիչներն իրենց աշխատանքներով կներկայացնեն մանկական անսահման միտքը, որն ի զորու է հաղթահարել ժամանակն ու տարածությունը և թափանցել մարդկանց հոգու խորքերը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
www.naregatsi.org
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։