Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

АРМЕНИАДА

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԱԶՆԵՐԻ ԱԼՔԻՄԻԱ 
«ARMENIADA» բեմադրությունը ներկայացնում է բացառիկ բեմական լուծում. այն է՝ կինո-թատրոնային տարածության համադրություն, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս երևակայական ուխտագնացություն կատարելու մեր նախնիների երկրում, նրանց հետ ընդմիշտ մահացած մեծ Երազի տոնին:
Ներկայացման պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում:
Բեմադրության սյուժետային հիմքը գլխավոր գործող անձանց՝ Ժամանակի և Ջանի (հայերի հոգու) հանդիպումն է: Կախարդական լեզու... Բեմական շշուկների և շրշյունների դյութանք... Հավերժական ուղերձ առանց հասցեատերերի: Այնտեղ, որտեղից երբեք չեն վերադառնում անմեղորեն սպանված զոհերի հոգիները...
Բեմադրությունը իր դրամատուրգիական խորությամբ և պատկերավորման պլաստիկայի երևակայական գծերով հիշեցնում է Փարաջանովի այլաբանական պոետիկայի, Սևակի շիկացած խոսքի, Հայաստանի հին արքետիպերի բազմաչափ միահյուսման, Նարեկացու աշխարհի, մեծ ազգի հավիտենական իմաստության և անըմբռնելի Երազի խաչմերուկը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 
ՄՈՍԿՎԱՅԻ Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։