Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերելք Մեծ Իշխանասար լեռ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Օգոստոսի 30 -ին ArmLand զբոսաշրջային ակումբի հետ միասին կուղևորվենք Սյունիքի մարզ։ Դեպի Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթ՝ Մեծ Իշխանասար։ Բարձրությունը՝ 3550 մ։Մեծ Իշխանասարը գտնվում է Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանի վրա։ Գագաթին կա հրաբխային խառնարան։ Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը։ 
Վերելքը լինելու է բավականին բարդ այդ իսկ պատճառով վերելքին պետկ է մասնակցեն միան լավ քայլող իրենց ուժերին վստահ արշավականներ:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ 
հարմարավետ հագուստ
անձրեւանոց (дождевик)
պայուսակ
գլխարկ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:

Մասնակցության արժեքը 7500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև օգոստոսի 29-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788, կամ գրել Artyom Martirosian-ին

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 06:00 -ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։