Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վարդգես Սուրենյանցի ղրիմյան էսքիզները

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը և «Ջավախք» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են ներկա գտնվելու ռեժիսոր Յուրիկ Կարապետյանի՝ «Վարդգես Սուրենյանցի ղրիմյան էսքիզները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը: Ռեժիսորի խոսքերով ֆիլմը մտահղացել է դեռ դպրոցական տարիներից՝ ընկերների հետ Հայաստանի պետական պատկերասրահ այցելելուց և Սուրենյանցի կտավները տեսնելուց հետո: Եվ ահա իր կյանքի մայրամուտին էլ, համարձակվում է նկարահանել իր երազած կինոնկարը և հանձնել հանդիսատեսի դատին: Լրագրող, սցենարիստ և ռեժիսոր Յուրիկ Կարապետյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: Սովորել է Երևանի պետական համալսարանում: Նա իր գրած սցենարներով նկարահանել է՝ «Աստղերի դեսպանը», «Ակադեմիկոս Արմեն Թախթաջյանի գարնանային ծաղիկները», «Մեր թանկագին բարեկամ Նանսենը» և մի շարք այլ փաստավավերագրական ֆիլմեր:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։