Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Swing dance party. 20-30-ականներ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Օգոստոսի 29-ին՝ 20:00-ին, սիրով սպասում ենք բոլորին «Լոֆթ»-ում՝ Swing Dance Party-ին: Կրկին վերադառնում ենք 1920-30-ականներ, բայց այս անգամ ժամանցի հիմնական շեշտադրությունը պարերի վրա է:
Swing Dance երեկոն «Լոֆթ»-ում երկար է ձգվելու: Այնպես որ նախ պարուսույցը կսովորեցնի հատուկ պարային շարժումներ, ապա կարող ենք պարել՝ ինչքան ցանկանանք: Երբ մեր ոտքերը մի փոքր դադար խնդրեն, փոքրիկ երաժշտական ընմիջում կանենք և կհնչեն 20-ականներին հատուկ կենդանի կատարումներ: 
Ի դեպ.
-Երեկոյի ընթացքում լինելու պունշի հյուրասիրություն
-Ունենալու ենք հատուկ հյուրեր՝ ծաղրանկարիչ և ճեպանկարիչ, ովքեր երեկոյի ընթացքում կնկարեն որոշ մասնակիցների (իրենց ընտրությամբ) և կնվիրեն դրանք երեկոյի վերջում հերոսներին
-Swing Dance Party-ի ամբողջ ընթացքը լուսանկարահանվելու է, և բոլոր մասնակիցներն ունենալու են անհատական լուսանկարներ
-Տարիքային սահմանափակում չկա. Խրախուսվում է մեծ(40+) տարիքի մասնակիցների ներկայությունը:
Մուտքավճար՝ 1700 դրամ:
Dress code՝ Ցանկալի է թեմատիկ հագուստը, բայց ոչ՝ պարտադիր:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։