Ալիսը 30-ամյա կին նավաստի է` սիրահարված, բայց դեռ չամուսնացած: Մինչ
ընկերը՝ Ֆելիքսը, սպասում է ցամաքում, նա տեղավորվում է «Ֆիդելիո» հին
բեռնատար նավում որպես երկրորդ մեքենավար: Տախտակամածին պարզում է, որ ոչ
միայն փոխարինում է վերջերս վախճանված մասնագետին, այլև որ նավապետը իր
առաջին մեծ սերն է՝ Գաելը: Ալիսն իր խցում գտնում է նախկին մեքենավարի
օրագիրը և կարդալով բովանդակությունը՝ տեխնիկական խնդիրների
հաշվետվություն, սեքսուալ հաղթանակներ և անպատասխան սիրո տվայտանքներ,
զարմանքով բացահայտում է, որ այդ ամենն արձագանքում է սեփական
ուղևորությանը: Մինչ նավը հանգրվանում է զանազան նավահանգիստներում, Ալիսը
տղամարդկանցից կազմված անձնակազմում ռոմանտիկ զգացմունքների տատանումներ է
ապրում, բայց և ջանում է չշեղվել իր ճանապարհից: