Այս յուրօրինակ ճանապարհային ֆիլմը, որ նկարահանվել է Փուլիցերյան մրցանակակիր Սեմ Շեփարդի սցենարով, պատմում է Թրևիս անունով մի մարդու մասին, որը Մեքսիկայից Ճամփա է ընկնում դեպի Թեքսաս: Նա ոչ մի բառ չի խոսում: Կարծես մասամբ կորցրել է նաև հիշողությունը: Նրան առաջ է մղում իր ընտանիքը վերագտնելու ձգտումը. խոսքը երիտասարդ կնոջ՝ Ջեյնի մասին է, որի կյանքը վտանգել է հիվանդագին խանդի պատճառով և 7-ամյա որդու՝ Հանթերի մասին: Չորս տարի Թրևիսին համարել են մեռած: Եղբայրը՝ Ուոլթը, Լոս Անջելոսից թռչում է Թեքսաս՝ վերադարձնելու կորուսյալ եղբորը: Ուոլթն ու նրա կինը՝ Աննը, որդեգրել են Հանթերին: Երկուսի համար էլ շատ դժվար է հրաժարվել այս դերից, մանավանդ երբ իմանում են, որ Թրևիսն ուզում է որդու հետո գնալ Ջեյնին փնտրելու: