Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կոնտրոնը, «Bridge of Health Armenia»-ն, «Երևան» պարային ստուդիան և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը ներկայացնում են համատեղ իրականացվող պարային բարեգործական միջոցառում:
Հունիսի 10-ին՝ 20:00-ին, սպասում ենք բոլորին՝ «Լոֆթ»-ի ներքին բակում՝ մասնակցելու «Լոֆթ. պարային ակումբ»-ի շրջանակներում իրականացվող բացօթյա պարային միջոռմանը, որի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Միանգամից երկու հրաշալի առիթ՝ հավաքվելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Ուրեմն ուրբաթ երեկոն անցկացրու մեզ հետ և վայելիր ամառային երեկոյի օդն ու խենթ տրամադրությունը՝ համեմված բարեգործությամբ: Կարող են գալ ինչպես պարային ասպարեզում մասնագիտացած մարդիկ, այնպես էլ սկսնակներ. մեր պարուսույցներ Արտակ Զաքարյանն ու Մանվել Բաբայանը՝ Արթուր Մարատիչի գլխավորությամբ ,կսովորեցնեն ձեզ պարային մի շարք շարժումներ: