Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Երևանյան միջազգային կիթառի փառատոն 2015

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Երևանի Կիթառահարների Ասոցիացիան և Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիան համատեղ ներկայացնում են առաջին անգամ Հայաստանում «Երևանյան Միջազգային Կիթառի Փառատոն»-ը: Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում: 
Ծրագրում` Յ. Ս. Բախ, լ. Բրաուեր, Դ. Ագուադո, Ն. Պագանինի, Ա. Մանգորե, Մ. Ջուլիանի:
Գինը` 3000 դրամ:
Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ համերգային ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` մեկ շաբաթվա ընթացքում:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։