Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մեկ շաբաթ գորգում - Եվա Հարութ և Մարիանա Սմիթ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մարիանա Սմիթի և Եվա Հարութի համատեղ նախագիծը կառուցված է մի երիտասարդ կնոջ՝ Հռիփսիմե Բետնեզյանի կյանքի պատմության հիման վրա: Նախագծի հիմքում` 1915 թվականի հայոց պատմության իրադարձություններն են, որոնք իրենց արտացոլումն են գտել Եվա Հարութի «Մեկ շաբաթ գորգում» գրքում:
Գրքի առաջին տպագրությունը կիրականացվի 2015թ. սեպտեմբերին Գերմանիայում` «Հայ ակադեմիկոսների հասարակության» աջակցությամբ:
Այս մուլտիմեդիա և ինտերակտիվ նախագծի մեջ հեղինակներն իրենց հայացքն են ուղղում բազմաթիվ հայ ընտանիքներին, որոնք վերապրեցին ցեղասպանության բոլոր փուլերը՝ հետապնդումներից ազատում, փրկություն, կորուստ և միևնույն ժամանակ հույս և ուրախություն: Հիմնական միտքը ոգու ուժն է, որը թույլ տվեց պահպանել մշակութային հարուստ ժառանգությունը և ազգային ինքնությունը:
Նախագիծը բաղկացած է գրաֆիկական շարքից, տեսանյութից և Սոֆի Դևոյանի թատրոնի երիտասարդ պարուհի Անի Գևորգյանի պարից:
Նախագծի շարունակությունը նախատեսված է 2017 թ. Ռոզենդեյլ քաղաքում (Նյու Յորք) «Women’s Studio Workshop» միջոցառման ընթացքում, ինչպես նաև նախատեսվում է նախագծի մասնակցությունը КРЯК գրքի տոնավաճառի մշակույթային ծրագրում:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։