Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Արփի լճի ավազանում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

ArmLand զբոսաշրջային ակումբը քաղաքի շոգից ազատվելու լավագույն տարբերակն է առաջարկում՝ ուղևորվել Արփի լիճ: 
Հունիսի 28-ին, ArmLand զբոսաշրջային ակումբը,ուղեորվում է Շիրակի մարզ, սիրով հրավիրում ենք բոլորին՝այցելելու Արփի ազգային պարկ, բարձրանալու Արփի լեռը և զովանալու անկրկնելի Արփի լճի ափին: Սկզբում նախատեսվում է բարձրանալ Արփի լեռը (2206 մետր)՝ ողջ քայլարշավի ընթացքում զմայլվելով Արփի լճի հեքիաթային գեղեցկությամբ: Ուշագրավ է, որ Արփիի գագաթից երևում է լիճը՝ իր ողջ գեղեցկությամբ: Այնուհետև՝ նախատեսվում է իջնել լճի ափ: Ցանկացողները կարող են լողալ: Այնպես որ, չմոռանաք լողազգեստները:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ 
հարմարավետ հագուստ
անձրեւանոց
պայուսակ
գլխարկ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:

Մասնակցության արժեքը 6500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև հունիսի 27 -ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788, կամ գրել Artyom Martirosian-ին

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։