Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերելք Խուստուփ լեռ հուլիսի

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

ArmLand զբոսաշրջային ակումբը ուղեորվում է Սյունիքի մարզ: Հուլիսի 4-5 ին ձեձ ենք ներկայացնում հետաքրքիր և ոգևորող մի արշավ դեպի Սյունիքի զարդը հանդիսացող Խուստուփ լեռը 3201 մ:

Օր 1, շաբաթ - Ունենալով մի քանի հետաքրքիր կանգառ մենք կուղևորվենք դեպի Կապան, որտեղ մեքենան մեզ կտանի մինչև Բաղաբուրջ գյուղ: Բաղաբուրջից Վիլիս մեքենաներով, անտառային գեցիկ ճանապարհով գնալու ենք դեպի Նավչայ ՝ մեր գիշերակացի վայրը: Մինչ այդ կտեսնենք Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հասնելով ճամբար, կկազմակերպենք մեր ակտիվ ժամանցը խարույկի շուրջ:

Օր 2, կիրակի - Նախաճաշից հետո կսկսենք մեր վերելքը, գեղեցիկ ճանապարհներով կուղևորվենք դեպի գագաթ ՝ ամպերից վեր սպասելով անմոռանալի տեսարաններին: Վայելելով այս ամենը մենք կայցելենք Վահանավանք, կծանոթանանք եկեղեցու պատմության հետ և կուղևորվենք դեպի Երևան :
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ 
հարմարավետ հագուստ
անձրեւանոց
պայուսակ
տաք հագուստ
գլխարկ
քնապարկ
կարիմատ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
երկու օրվա համար սնունդ և ջուր:

Վրաններ ակումբը տրամադրում է :
Եթե չունեք Ձեր սեփական քնապարկը, և կարիմատը, ակումբը տրամադրում է դրանք հավելավճարով; 2000 դրամ

Մասնակցության արժեքը 17.000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, վրաների, և տրանսպորտի ծառայություները):

Ցանկացության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև հուլիսի 2 -ը նեռարյալ, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788, կամ գրել Artyom Martirosian-ին

Հանդիպում ենք հուլիսի 4-ին Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 07:00 -ին։

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։