Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Պրեմիերա. «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հունիսի 17- ին` ժամը 19:00- ին, Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է վավերագրական ֆիլմի սիրահարներին ներկա գտնվելու կինոռեժիսոր Ռուբեն Գինեյի( Գասպարյան) ՝ «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի ցուցադրությանը:
Այն 2014 թվականին մասնակցել է «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնին՝ արժանանալով առաջին մրցանակին: Իսկ 2014 թվականին կատարած լավագույն աշխատանքների շարքում, Ռուբենն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին՝ նախորդ տարվա ընթացքում լավագույն վավերագրական ֆիլմ ներկայացնելու համար:
Ռեժիսորին հետաքրքրում է ոչ միայն պատմության, հնագիտության, ազգագրության բնագավառները, այլև 2011 թվականից ի վեր, Ռուբենին հետաքրքրեց ռեժիսուրան, ինչն էլ նրան դրդեց վավերագրական ֆիլմ ստեղծելուն: Վավերագրական ֆիլմը պատմում է հայ- չինական և հայ- ասիական պատմական կապերի մասին:
Ռուբենն իր թիմի հետ, երեք տարվա ընթացքում, մասնակցեց համաշխարհային արշավախմբի՝այցելելով 11 երկիր ու 72 քաղաք աշխարհով մեկ, այդ թվում՝ Չինաստան, Տիբեթ, Ղրղզստան, Իրան, Հնդկաստան, Մեքսիկա, Իսպանիա և Ֆրանսիա և այլն՝ հաղթահարելով շուրջ 80.000 կմ տարածություն:
Բոլորիդ բացառիկ հնարավորություն է ընձեռվում՝ հետադարձ հայացք ձգելու դեպի անցյալը, և կարևոր պատմական իրադարձությունների վկաները դառնալու:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։