Հունիսի 21-ին, ArmLand զբոսաշրջային ակումբը, սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու քայլարշավիՙ դեպի բնության հրաշք Լաստիվեր: Քայլարշավը կսկսվի Ենոքավան գյուղից, որի ընթացքում կանցնենք բնության հեքիաթային վայրերով, զառիվայր և զառիվեր անտառածածկ կիրճերով ու արահետներով: Մեր արշավն իր բնույթով կլինի արկածային, քանի որ այցելելու ենք Լաստիվերի երկհարկանի քարանձավը` լի խորաքանդակներով և հարթաքանդակներով, ապա մեր երթուղին կշարունակվի դեպի բնության ստեղծագործություն` Կասկադ ջրվեժը: Ընդհանուր քայլարշավի երկարությունը կկազմի 7 կմ:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ
հարմարավետ հագուստ
անձրեւանոց
պայուսակ
գլխարկ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:
Մասնակցության արժեքը 5500 դրամ (գինը ներառում է Լաստիվերի մուտքի տոմսը, ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։
Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև հունիսի 20 -ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788, կամ գրել
Artyom Martirosian-ին
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։
Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/Armland.amՖեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/extremeclub/