Հունիսի 21- ին՝ տարվա ամենաերկար օրը, աշխարհի ավելի քան 700 քաղաքների սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտներ կրկին կմիավորվեն՝ նշելու Երաժշտության տոնը` Ֆրանսիայում ծնված Fête de la Musique-ը: Երևանը նույնպես այդ օրն իր փողոցներում և այգիներում կհյուրընկալի հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի, ինչպես նաև նրանց, ովքեր դեռ նոր պետք է ճանաչում ստանան: