Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Նանա Արամյան՝ «Ստվերների գիրք» անհատական ցուցահանդես

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ստվերների գիրք ունի յուրաքանչյուր կախարդ, որտեղ նա պահում է իր գաղտնի հմայագրերը: Այդ գրքից ունի նաև Նանայի կտավներում ապրող կախարդը, ով ապրում է իր ստեղծած «ալքիմիկ» աշխարհում, ուր փոքրիկ վիշապները, խխունջները, մորեխները և իրեն շրջապատող ամեն ինչը անընդմեջ վերածնվում ու վերակենդանանում են: Ամեն մի առարկա՝ սիրտը, ծաղիկները, ծովաձին կենդանի են և ունեն իրենց դերն ու նշանակությունը: Կախարդն այս անգամ ուրիշ է: Նա դուրս է եկել իր պահարանից եւ այժմ հանգիստ նստած է սեղանի մոտ, իսկ մռայլ ետնամասն ասես կանխորոշում է այս պատմութան առեղծվածային ելքը: Նա այլևս մելամաղձոտ չէ: Այժմ նա հասուն կին է՝ մտազբաղ, սակայն բավական ներդաշնակ իր շրջապատի հետ: Այս անգամ Նանան անդրադառնում է Գոթական արվեստին, ինչի մասին ակնարկում են նեղ եւ երկար կտավները՝ նման գոթական խորանափեղկերին, մութ ֆոնը, շագանակագույնը և այլ մանրամասներ, ինչպիսիք են գոթական պատուհանները, որոնք խորհրդանշում են ժամանակի շարունակական ընդհատումները: Այստեղ ակնհայտ է իրականի ու անիրականի սահմանը, կախարդական, երազանման, ֆանտաստիկ աշխարհն իր միկրոտիեզերքով:
Ցուցահանդեսը բաց է հունիսի 12- 26 - ը:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։