Վերելք Մասիս լեռ (5165 մ)
Վերելքի օրերը՝
օգոստոսի 1-7
օգոստոսի 12-18
օգոստոսի 23-29
Տևողությունը` 7 օր, 6 գիշեր
Օր 1: Երևան – Կարս - Բայազետ
Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Կանգ ենք առնում Կարսում: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Չարենցի տան ավերակները: Երեկոյան կհասնենք Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2: Արարատ -1 : Ճամբար 3200 մ
Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը վրաններում:
Օր 3: Արարատ – 2: Ճամբար 4200 մ
Վերելք 3200-4200: Տևողությունը 4-5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը վրաններում:
Oր 4: Արարատի գագաթ 5165 մ
Գիշերը 1:00 սկսում ենք վերելք դեպի գագաթ (8-9 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3200 մ: Գիշերակացը վրաններում 3200 մ բարձրության վրա:
Օր 5: Արարատ – Բայազետ
Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենայով ուղևորվում ենք Բայազետ: Զբոսանք Բայազետում: Գիշերակացը հյուրանոցում:
Օր 6: Բերկրիի ջրվեժ - Վանա լիճ - Աղթամար - Մհերի դուռ
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Ճանապարհին կայցելենք Բերկրիի ջրվեժ: Վանում կայցելենք Մհերի դուռը, կտեսնենք Վանի բերդը: Նավով կհասնենք Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում: Կճաշակենք հանրահայտ Վանա տառեխը: Երեկոյան վերադարձ Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:
Օր 7: Բայազետ - Անի - Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք քաղաքամայր Անի:
Վերադարձ Երևան:
Բայազետում մեզ կդիմավորեն տեղացի փորձառու ուղեկցորդներ:
Արժեքը` 770 $-ին համարժեք դրամ
Ուշադրություն
Եթե խմբում կլինեն ցանկացողներ, 6-րդ օրվա Բերկրիի ջրվեժ - Վանա լիճ - Աղթամար - Մհերի դուռ էքսկուրսիայի փոխարեն կարող են ուղեկցորդի հետ բարձրանալ Սիս լեռը (հավելավճարով, կախված ցանկացողների քանակից):
Արժեքի մեջ ներառված է`
Տրանսպորտ
Սնունդ
Հյուրանոց
Ուղեկցորդների ծառայությունները
Վիզայի արժեքը
Թույլտվության արժեքը
Տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վրանների, կատվիկների տրամադրումը
Ձիերի վարձակալությունը
Արարատ բարձրանալու վկայական (հավաստագիր Բայազետի լեռնային ֆեդերացիայի և Հայկական աշխարհագրական նախագծի կողմից)
Մասնակիցներից պահանջվում է ունենալ համապատասխան լեռնային հագուստ և այլ արշավային պարագաներ
Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 094 41 30 77 կամ գրեք ֆեյսբուքում (
Tigran Shahbazyan)
Ծանոթացեք նաև մեր հետագա ծրագրերին՝
Վրանային արշավ Արևմտյան Հայաստանում –
https://www.facebook.com/events/787877874604581/Մեծ ճանապարհորդություն Վրաստանում -
https://www.facebook.com/events/799736543444484