Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԴԵՊԻ ՍԱԹԱՓԼԻԱ ԴԻՆՈԶԱՎՐԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ և ԹԲԻԼԻՍԻ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ձեզ ենք առաջարկում նոր ու հետաքրքիր երթուղի դեպի Քութաիսի, որից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Սատապլիա արգելոցը, որտեղ և հայտնաբերվել են միլիոնավոր տարիներ առաջ այդ տարածքներում բնակված դինոզավրերի հետքերը: 

Սաթափլիայում կայցելենք 2 հիմնական տեսարժան վայրերը` դինոզավրերի պահպանված հետքերի հատվածը և ապակյա դիտակետը, որը գտնվում է Սատապլիա լեռան գագաթին:

Պրոմեթևսի կարստային քարանձավը տարածաշրջանի խոշոր քարանձավներից է, երկարությունը 11 կմ է, որից միայն 1060 մ. հատվածն է բաց հյուրերի համար, իսկ մաքսիմալ բարձրությունը հասնում է 21 մետրի:

Իսկ 2-րդ օրը կայցելենք Թբիլիսի, կտեսնենք Թբիլիսի գրեթե բոլոր տեսարժան վայրերը (Հավլաբար թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը, Նոր Էջմիածին եկեղեցին, Ծմինդա Սամեբան, Սբ. Նշան եկեղեցին, Սիոնի Մայր տաճարը, Մետեխի եկեղեցին, Խաղաղության կամուրջը, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն), այնուհետև կայցելեք Սատապլիա, Քութաիսի (Բագրատի տաճարը) և վերադարձ Երևան:
Գիշերակացը կլինի Քութաիսիում:

Մասնակցության վճար - 28 000 ՀՀ դրամ (Գումարը իր մեջ ներառում է տրանսպորտի և հյուրատան արժեքները):

Նշված գինը նախատեսված է հարմարավետ հյուրատանը գիշերելու դեպքում, հյուրանոցի դեպքում յուրաքանչյուր անձին ավելանում է 1 գիշերվա համար 5000-ական դրամ:

Չմոռանք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131
+374 41 362131
info@onewaytour.am
www.onewaytour.am

like our page on facebook - www.facebook.com/onewaytour
follow us on twitter - www.twitter.com/owtarmenia
watch us on YouTube -www.youtube.com/user/onewaytourarmenia
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։