Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Քայլարշավ դեպի ԴՐԱԽՏԱՅԻՆ ԼԱՍՏԻՎԵՐ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հունիսի 14-ին, կիրակի , մեկնում ենք աննկարագրելի մի վայր, գեղեցիկ ջրվեժներով, հեքիաթային տնակներով մի բացատ, ուր կհանգստանանք, կլիցքաթափվենք ու կշնչենք Հայաստանի ամենամաքուր օդը:
Լաստիվեր...
Իջևանից քիչ հեռու գտնվող Ենոքավան գյուղից կսկսենք մեր հետաքրքիր քայլարշավը : Ճանապարհը շատ գեղեցիկ է, թռչունների հաճելի դայլայլի ներքո կհասնենք գետի ափ, ուր կբացվի ամենագեղեցիկ տեսարանը՝ ջրվեժների կասկադը:
Կլինենք քարանձավներում, կուսումնասիրենք ժայռաքանդակները...

Անհրաժեշտ պարագաներ՝
• ուսապարկ,
• մեկ օրվա սնունդ և ջուր /առնվազն 1,5 լ/,
• գլխարկ,
• արևային ակնոց,
• հարմար և դիմացկուն կոշիկներ,
• շարժումը չկաշկանդող հագուստ,
• փոխնորդ հագուստ:

Հանդիպման վայրը՝ Հանրապետության Հրապարակ /շատրվանների դիմաց/:
Շարժվելու ենք 8:30, խնդրում ենք չուշանալ:
Մասնկացության գումար` 5500 դրամ /Տրանսպորտ, գիդ-ուղեկցորդ, Լաստիվեր բացատի մուտքավճար, անսահմանափակ թեյ, սուրճ/:

Տեղերը խիստ սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է անպայման գրանցվել նախօրոք, զանգահարելով՝
055 222111
096 553488
094 581865
094 796908 հեռախոսահամարներով կամ գրել նամակ ֆեյսբուքյան էջերին՝
https://www.facebook.com/armhikingclub
https://www.facebook.com/coordinateclub?fref=ts
Գրանցման վերջնաժամկետն է ուրբաթ՝ Հունիս 13-ը, ժամը 13:00-ն:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։