Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերելք Արմաղան լեռ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հունիսի 6-ին ArmLand զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Գեղարքունիք մարզի ամենագեղեցիկ բարձրունքներից մեկը` Արմաղանը (2829մ): Բարձրունքի վրա մենք կտեսնենք խառնարանային ծագում ունեցող փոքրիկ լճակը, որի հետ կապված գոյություն ունի մի ավանդախոսություն, թե երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։ Մեր վերելքի ճանապարհին կտեսնենք նաև հին մատուռի տեղում 2009 թ-ին կառուցված բազալտե գմբեթավոր եկեղեցին: Արշավի վերջում կայցելենք Նորատուս գյուղ որտեղ կտեսնենք այնտեղի խաչքարերը, որից հետո կուղեվորվենք Հայրավանք և կվերադարնանք Երևան: Մեր արշավի ընթացքում գեղեցիկի հետ միասին կվայելենք նաև հոգևորը:

Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է ողեկցորդի և տրանսպորտի ծառայություները):

Ցանկացության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև հունիսի 5-ը , և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: 

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 07:00 -ին։ 

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։