Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մինի կոլաժների ցուցահանդես. «Ժամանակը հիմա է…»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մայիսի 11- ին` ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է Աննա Ավագյանի «Ժամանակը հիմա է…» խորագիրը կրող մինի կոլաժների ցուցահանդեսի բացմանը:
Մասնագիտությամբ լեզվաբան Աննան իր կոլաժները ստեղծում է իր ժամագործ պապիկից ժառանգություն մնացած ժամացույցների մասնիկներից: Աննայի նրբանկատ աչքով ժամացույցի փոքրագույն մասնիկներից փոքրիկ հուզական պատմություններ են ծնվում, սկսում ապրել, ապա քարանալ ժամանակի մեջ: Եթե ցանկանում եք բռնել ժամանակի զարկերակը և Աննային հնարավորություն տալ նոր կոլաժներ ստեղծելու, ապա միջոցառմանը կարող եք ներկայանալ ոչ պիտանի ժամացույցներով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 17- ը:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։