Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Լոռու մարզում, գյուղ Դսեղ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մայիսի 17-ին Armland զբոսաշրջային ակումբի հետ ուղևորվում ենք Լոռու մարզ: այս անգամ կբացահայտենք հայկական աշխարհի Դսեղ գյուղը, որտեղ ծնվել և մեծացել է Հովհաննես Թումանյանը: Մեր արշավի առաջին կանգառը կլինի անտառների մեջ գտնվող Ծովեր լիճը: Լճի գեղեցկությամբ զմայլվելուց հետո կշարունակ ենք մեր ճանապարհը դեպի Սբ. Գևորգ եկեցեղի: Դեպի եկեղեցի տանող արահետի աղբյուրից տարիներ առաջ ջուր է խմել Գիքոր ֆիլմի հերոսը: Այստեղ մենք կիրականացնենք գեղեցիկ ֆոտոշարք և խմելով աղբյուրից մի պահ մտովի կտեղափոխվենք դեպի Թումանյանական հերոսի ժամանակները: Մեր արշավը կավարտենք Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ 
հարմարավետ հագուստ
անձրեւանոց
պայուսակ
գլխարկ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:

Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է գիդ-էքսկուրսավարի և տրանսպորտի ծառայություները):

Ցանկացության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև մայիսի 16-ը , և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: Կամ գրել Artyom Martirosian-ին

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։ 

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am
Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։