Մակսը հաջողակ քանդակագործ է և համոզված ամուրի։ Նա կանանց ուշադրության պակաս չի զգում, իսկ քանդակների պատվերներն էլ անսպառ են։ Մակսի բնականոն կայնքի ընթացքը խախտում է հենց նրա աջ ձեռքը, որը սկսում է իրեն պահել քմահաճ աղջկա պես։ Ընկերները, պատվիրատուները և երկրպագուհիները կարծում են, թե նա գժվել է։ Սակայն պատճառը նրանում է, որ Մակսի ձեռքի մեջ անծանոթուհու հոգի է մտել։ Գլուխ կհանի արդյո՞ք Մակսը միայն ձախով։