Մեգանը միջազգային կարգի հատուկ գործակալ է։ 16 տարեկան հասակում նա արդեն ի վիճակի է վնասազերծել զինված հասուն տղամարդու, կրակում է առանց վրիպելու և հիանալիորեն տիրապետում է կարատեի հնարքներին։ Սակայն Մեգանը երազում է պատանեկան հասարակ կյանքի մասին՝ խնջույքներով և դիսկոտեկներով լի։ Եվ ճակատագիրը նրան տալիս է նման հնարավորություն, բայց սուպեր աղջիկը շուտով հասկանում է, որ դպրոցում կարող է ավելի վտանգավոր լինել, քան ամենաբարդ հատուկ գործողության ժամանակ։