Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Քայլարշավ Հորսից Աղավնաձոր

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մայիսի 9-ին Արմլենդ զբոսաշրջային ակումբը արշավում է դեպի Վայոց Ձորի մարզ։ Քայլարշավը սկսելու ենք գողտրիկ Հորս գյուղից։ Քայլելու ենք դեպի Հորս լիճ, որը գտնվում է 2100 մետր բարձրության վրա, ապա շարունակելու ենք քայլել դեպի Աղավնաձոր սքանչելի գյուղ, որտեղ կտեսնենք մեր հաջորդ հրաշալի լեռների միջև գտնվող լիճը, տեղի բնակիչները անվանում են Աբալա
գյոլ: Արշավի երկարությունը 13 կիլոմետր:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ 
հարմարավետ հագուստ
անձրեւանոց
պայուսակ
գլխարկ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:

Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում մասնակցությունը հաստատեք մինչև մայիսի 8-ը, և նախապես զանգահարեք ու գրանցվեք հետևյալ հեռախոսահամարով` 055 817788

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00-ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն:

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։