Հայոց Ցեղասպանությունից ուղիղ 100 տարի անց` խորհրդավոր մի ռեժիսոր (Սիմոն Աբգարյան) «Լոս Անջելես» թատրոնում բեմադրում է ներկայացում՝ ի հիշատակ մի ամբողջ դար մոռացված և մերժված սարսափելի ոճրագործության զոհերի: Սակայն,երբ ցուցարարները շրջապատում են թատրոնը և մի շարք տարօրինակ պատահարներ խուճապ են առաջացնում պրոդյուսերի (Ջիմ Փիդդոք) և դերասանների (Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի) մոտ, պարզվում է, որ ռեժիսորի առաքելությունը խիստ վտանգավոր է և անցյալի ուրվականներն ամենուր են:
Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներ և սցենարի հեղինակներն են՝ Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, պրոդյուսերները՝ Կարին Հովհաննիսյանը, Ալեք Մուհիբյանը և Թերրի Լեոնարդը, գործադիր պրոդյուսերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, երաժշտության հեղինակը՝ Գրեմմիի մրցանակակիր Սերժ Թանկյանը (System of a Down):
Ռեժիսոր:
Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
Դերերում:
Սիմոն Աբգարյան, Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի