Ֆրանսիս Վերֆելի "Մուսա լեռան 40 օրը " ստեղծագործության էկրանավորումը 1915թ-ի գենոցիդի ընթացքում հայերի հերոսական պաշտշանության մասին է: Մուսա լեռան շրջակայքում տեղակայված հայկական մի քանի գյուղերի բնակիչներ իրենց ձեռքը վերցնելով ձենքը` բարձրանում են լեռը և գերազանցելով իրենց ուժերը` 40 օր պաշտպանվում թուրքական բանակի կանոնավոր զորքերից: "Խռովարարների" առաջնորդ է դառնում Գաբրիել Բագրատյանը, որը խիզախաբար գնում է դեպի մահ: Նա թուրքական բանակի փայլուն սպա էր, որն իր ֆրանսուհի կնոջ և որդու հետ եկել էր Մուսա լեռան տարածքում գտնվող իր հողատարածքում հանգստանալու: