Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Կինոչորեքշաբթի. «Բեխենց կամ Կուսանաց վանք»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ապրիլի 22- ին` ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միության Կինոչորեքշաբթիի շրջանակներում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»- ը կներկայացնի Տիրան Կարապետյանի «Բեխենց կամ Կուսանաց վանք» վավերագրական ֆիլմը: 
Եռաչափ վերակազմություններով հագեցած ֆիլմը ներկայացնում է անիական գոհարներից մեկը՝ժամանակի կառուցողական հմտությունների եւ գեղագիտության բյուրեղացված ընկալումների ներդաշնակ խտացումը մարմնավորող եւ արդեն ավելի քան 800 տարի Ախուրյանի աջ ձորապռնկին կանգնած Բեխենց կամ Կուսանաց վանքը՝ կառուցված ԺԳ դարի սկզբներին Անիի պատմության մեջ նշանակալի դեր խաղացած Տիգրան Հոնենցի կողմից: Վանքն աչքի է ընկնում ոչ միայն զարդարուն եւ պերճաշուք եկեղեցով, այլեւ համալիրի կազմում գտնվող հայ ճարտարապետության մեջ իր զուգահեռը չունեցող՝ վերգետնյա թաղակապ ճանապարհով:
Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև.
Վերակազմությունների նախագծերի հեղինակ եւ խորհրդատու՝ճարտարապետ Աշոտ Հակոբյան
Եռաչափ վերակազմող՝ Պարգեւ Ֆրանկյան
Երաժշտությունը՝ Այդին Դավուդի
Մուտքն ազատ է:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։