Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Դեբեդի կիրճում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Այս կիրակի Արմլենդ զբոսաշրջային ակումբը մեկնում է Հայաստանի դրախտային վայրերից մեկը՝ Լոռու մարզ, Դեբեդի կիրճ : Դեբեդ գետը սկիզբ է առնում Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը: Երկարությունն է 178կմ է: Կիրճի խորությունը հասնում է մինչև 350 մետրի: Արշավը սկսելու ենք Քոբայրի վանքից(12-րդ դար) և քայլելու ենք դեպի Հոռոմայր(7-րդ դար): Կայցելենք նաև Արդվի Եկեղեցի (10-րդ դար): Երթուղու ընդհանուր երկարությունը 5 կիլոմետր է: Սիրով սպասում ենք մեզ միացողներին:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ 
անձրեւանոց
պայուսակ
գլխարկ
ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:

Մասնակցության արժեքը 6000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում մասնակցությունը հաստատեք մինչև ապրիլի 18-ը, և նախապես զանգահարեք ու գրանցվեք հետևյալ հեռախոսահամարով` 055 817788

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն:

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։