Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Պապ 005

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«Պապ 005» հայ-ռուսական համատեղ ռոմանտիկ կինոկատակերգություն է:

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում եւ Ռուսաստանում: Այն ներկայացվել է Ռուսաստանի Վիբորգ քաղաքի ամենամյա կինոփառատոնի բացման ժամանակ օգոստոս ամսին:

Ֆիլմը պատմում է հայուհու եւ ռուս երիտասարդի սիրո մասին: Հերոսը նախկին հետախույզ, իսկ այժմ թոշակառու Օլեգ Ստեպանովիչն է (Սերգեյ Շակուրով): Նրա թոռը՝ Անդրեյը (Անդրիս Բուլիս), Երեւանում սիրահարվում է հայ ուսանողուհի Աննային…

Ֆիլմի անվանումը՝ «Պապ 005», սկիզբ է առել Skype-ում հերոսի կեղծանունից, որովհետեւ Օլեգ Ստեպանովիչը ժամանակակից պապ է եւ կարողանում է օգտվել նորագույն տեխնոլոգիաներից:

 

Թողարկման տարեթիվը՝ 2013

Երկիրը՝ Ռուսաստան, Հայաստան

Ֆիլմի ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան, Արկադի Գրիգորյան

 

Դերերում՝

Անդրիս Բուլիս

Սերգեյ Շակուրով

Վախթանգ (Բուբա) Կիկաբիձե եւ այլք

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։