Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Դժոխքի ձորում ապրիլի 5-ին

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Եթե ուզում եք մեկ օրով հայտնվել դրախտային դժոխքում, ապա բաց մի՛ թողեք հնարավորությունը և միացեք Արմլենդ զբոսաշրջային ակումբին. այս կիրակի (ապրիլի 5-ին) ուղևորվում ենք դեպի Արարատի մարզի հրաշքներից մեկը՝ Դժոխքի ձոր, որն իրենից ներկայացնում է երկու կողմից շատ բարձր քարանձավաշատ ժայռեր, որտեղով հոսում է Արածո գետը: Եկեք միասի՛ն բացահայտենք Դժոխքի ձորի հրաշքները: Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ ջրադիմացկուն կոշիկներ 
անձրեւանոց
պայուսակ
գլխարկ
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:

Մասնակցության արժեքը 4500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում մասնակցությունը հաստատեք մինչև ապրիլի 4-ը, և նախապես զանգահարեք ու գրանցվեք հետևյալհեռախոսահամարով` 055 817788

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն:

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։