Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արմմագեդոն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան
Դերերում. Լուիզա Ներսիսյան, Մանուկ Հախվերդյան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Անի Գրիգորյան, Սենիկ Բարսեղյան, Մխիթար Ավետիսյան:
 
Երեւանի Կամերային թատրոնի “Արմմագեդոն” ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի համանուն պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:
Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ “Օթելլո” բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին:
“Մոռանալով” Շեքսպիրին, մի խումբ “հանդիսատեսներ” փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: 
Գերիշխող խուճապը հետզհետե վերածվում է այն պատճառների վերլուծությանը, որոնք կարող էին բերել աղետի: 
Եվ այս ամենը ներկայացվում է մեծագույն հումորով՝ Կամերայինի լավագույն ավանդույթների համաձայն: 
Հանդիսատեսը ծիծաղում եւ զվարճանում է, սակայն ներկայացման ավարտն անսպասելի ողբերգական է. այն կստիպի սթափվել եւ մտորել, թե՝ ո՞վ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում...

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։