Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Քայլարշավ դեպի Սմբատաբերդ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հարգելի՛ արշավասերներ և հանգստյան օրերը յուրահատուկ անցկացնել ցանկացող մարդիկ.... Արմլենդ զբոսաշրջային ակումբը մարտի 28-ին ուղևորվում է դեպի Վայոց Ձորի մարզ և բոլորիդ սիրով հրավիրում միանալու մեզ: Կայցելենք Սմբատաբերդ (10-11դարեր), որը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է( հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ)։ Այն պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Կայցելենեք նաև Ցաղաց Քար վանական համալիր, որից հետո կշարունակենք մեր արշավը դեպի Եղեգիս գյուղ որտեղ կտեսնենք Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին: Այնպես որ մեզ սպասում է հագեցած և հետաքրքիր արշավ: Արշավի ընդհանուր երկարությունը 9-ից 10 կիլոմետր:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ ջրադիմացկուն կոշիկներ 
անձրեւանոց
անջրանցիկ հագուստ
գուլպաներ 
պայուսակ
ձեռնոց
շարֆ
գլխարկ
ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:


Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում մասնակցությունը հաստատեք մինչև մարտի 27-ը, և նախապես զանգահարեք ու գրանցվեք հետևյալ հեռախոսահամարով` 055 817788

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն:

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ:https://www.facebook.com/groups/extremeclub/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։