Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Հում ՕՐ կամ մեծ ԱՂ մուկ ոչնչից

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սիրով հրավիրում ենք ` «Հում ՕՐ կամ մեծ ԱՂ մուկ ոչնչից» ներկայացմանը: Հերոսները վերցված են մեր կյանքից, այդպիսի կերպարներ դուք կարող եք հանդիպել ամեն քայլափոխի: Օրինակ, մի օրիորդ, ով իր մասին շատ բարձր կարծիք ունի և շատ է ցանկանում ամուսնանալ, բայց ոչ մեկի չի հավանում, որոշում է իր ընկերուհու ձեռքից խլել նշանածին, կամ մի երիտասարդ աղջիկ, ով շատ հարուստ պապիկ ունի, ամեն ինչ անում է, որ տիրանա նրա փողերին, նույնիսկ որոշում է նրան այն աշխարհն ուղարկել… Պատմություն այն մասին, թե ինչպես է ամուսինը բռնում իր կնոջը սիրեկանի հետ… Շատ աղքատ մի երիտասարդ, ով ամուսնանում է շատ հարուստ մի աղջկա հետ և ընկնում կրակը: Անգրագետ աշակերտ ,ով գժվացնում է իր ուսուցչին… Մեծահարուստ, տգեղ ծերուկ, ով ցանկանում է ամուսնանալ միայն շատ երիտասարդ և գեղեցիկ աղջկա հետ… Տարբեր զվարճալի պատմություններ են, որոնք ունեն անսպասելի և հումորային ավարտ: Ներկայացումը երաժշտական է, համեմված պարերով և երգերով:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։