Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ավագ Մարգարյան. մենահամերգ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մարտի 17- ին` ժամը 19.00- ին Նարեկացի Արվեստի Միության հրավերով Միության բեմում մենահամերգով հանդես կգա բլուլահար Ավագ Մարգարյանը:
Համերգի ընթացքում կհնչեն բազմաժանր ստեղծագործություններ՝ ժողովրդականից մինչև ջազային:
Ավագ Մարգարյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող. նվագարանների շվիի դասարանը: Հանդես է եկել «Ակունք» ազգագրական համույթում, որպես շվիահար և սրնգահար (ղեկ. Հ. Փանոսյան): 2003թ. աշխատել է Հայաստանի ջազային պետական նվագախմբում (ղեկ. Ա. Մարտիրոսյան): Այդ համագործակցությունը շարունակվում է մինչև այսօր: Նվագել է «Սակվոյաժ», «Արմադա», «Արտվոյսիս» և «Ռեպրիզե» ջազային խմբերում: 2009 թվականին «Ռեպրիզե» , իսկ 2010 թվականին «Արտվոյսիս» խմբերով թողարկել են մեկական ձայնասկավառակ:
Նարեկացի Արվեստի Միության հովանու ներքո 2008թ.-ին ստեղծված Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի անփոփոխ սրնգահարն է մինչև այսօր: Նույն համույթով համերգներ է ունեցել Եվրոպական մի շարք երկրներում:
Մուտքն ազատ է:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։