Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Սերժ Ավետիքյան. «Շնապատում»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մարտի 16- ին` ժամը 20:00- ին Նարեկացի Արվեստի Միությունը պատիվ կունենա հյուրընկալելու անվանի ֆրանսահայ բազմաժանր կինոռեժիսոր եւ դերասան Սերժ Ավետիքյանին: Հանդիպման շրջանակում կցուցադրվի ռեժիսորի՝ 2010 թվականին արտադրված «Շնապատում» անիմացիոն ֆիլմը:
Ֆիլմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում 1910 թվականին Ստամբուլում: Թուրքական նոր կառավարությունը, որն իբրև թե փորձ է անում Թուրքիայում ներդնել հասարակական կառավարման արեւմտյան տիպի մոդել, միջոցներ է փնտրում Ստամբուլն ազատելու տասնյակ հազարավոր թափառող շներից: Եվրոպացի փորձագետների հետ խորհրդակցելուց և նրանց առաջարկություններն արհամարհելուց հետո սակայն, ընդունում է ահաբեկող մի որոշում՝ Ստամբուլից դեպի անբնակ մի կղզի 30.000 թափառող շուն տարհանելու մասին:
Առանց խոսելու Հայոց Ցեղասպանության մասին, 15 րոպե տևողությամբ ֆիլմը հետաքրքիր զուգահեռներ է տանում և մատնանշում է այն եղանակները, որոնց միջոցով ի ցույց է դրվում թուրքական մտածելակերպը ինչպես Ստամբուլի շների տարհանման, այնպես էլ հայերի գաղթը և կոտորածները կազմակերպելու հարցերում, որոնք սակայն ժամանակին չեն արժանանում Արևմուտքի խիստ գնահատականներին:
2010 թվականին Կաննի կինոփառատոնում Սերժ Ավետիքյանի «Շնապատում» ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Ավետիքյանի ընթացիկ նախագծերին:
«Շնապատում» ֆիլմի ցուցադրությունը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։