Էլլա անունով երիտասարդ աղջկա հայրը այրիանալուց հետո կրկին ամուսնանում է, և շուտով Էլլան մենակ է մնում ագահ ու նախանձ նոր հարազատներ հետ՝ խորթ մոր և նրա երկու աղջիկների՝ Անաստասիայի և Դրիզելլայի։ Տան տիրուհուց Էլլան դառնում է սպասուհի , միշտ մոխրոտ, որի համար էլ նրա կռվարար քույրերը սկսում են նրան անվանել Մոխրոտիկ։ Մոխրոտիկը իր բախտին բաժին ընկած չարիքներից չի սրտնեղում, չէ՞ որ անգամ ամենադժվար պահին կարելի է գտնել մի լավ բան, որը կօգնի հաղթահարել այդ դժվարությունները. օրինակ պատահական հանդիպումը չքնաղ եիտասարդի հետ անտառի արահետին։ Էլլան չի էլ մտածում, որ հանդիպել է արքայազնին, և որ շուտով Բարի Փերին մշտապես կփոխի Մոխրոտիկի կյանքը։