«Անավարտ թռիչք» ֆիլմը նվիրվում է 2006 թ. տեղի ունեցած Երևան- Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին և հիմնված է իրական փաստերի վրա:
Սիրո պատմություն, որի հերոսները հանգամանքների բերումով կապվեցին այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվեցին 113 մարդկանց ճակատագրեր:
«Անավարտ թռիչք» մելոդրաման խելահեղ նվիրումի պատրաստ սիրո մի պատմություն է, որի հիմքում եղած պարզությունը, ազնվությունն ու հավատը` հույս են ներշնչում կյանքի անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու համար: