Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

«Մի սենյակի պատմություն» ֆոտոցուցահանդես

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«Պատերը միշտ հիշում են այն, ինչ թաքնված է փակ դռների ետևում, անմահացնում են այլայլված մարդկային հոգիները, ազատված երկերեսանի դիմակներից...»
Այս ցուցահանդեսի շնորհիվ Դուք հնարավորություն կունենաք կատարել ճանապարհորդություն դեպի մարդկային էության ամենախորը և գաղտնի անկյունները: Էժանագին հյուրանոցային համարներից մեկի բնակիչների պատմություններն ուսումնասիրելով Դուք կտեսնեք սոցիալական, կրոնական, հոգեբանական, սեքսուալ և այլ խնդիրներ, որոնց մասին չեն խոսում, ցույց չեն տալիս: Ցուցահանդեսը նպատակ չունի խրախուսել, կամ ընդդիմանալ որևէ երևույթի, միակ նպատակն է՝ տալ Ձեզ հնարավորություն մի պահ կանգ առնել ու մտածել…
Սիրով հրավիրում ենք Ձեզ Էմին Արիստակեսյանի անհատական թեմատիկ ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի Պետական Կամերային Թատրոնում, փետրվարի 21-ին` ժամը 14:00-19:00:
Մուտքը ազատ է:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։