Օպերա 2 գործողությամբ
«Արշակ Բ» օպերայում բավական ցայտուն ներկայացված են ժողովրդական զանգվածային տեսարանները, որոնց գործողություններն ուղեկցվում են երգչախմբի կատարումներով: Այդպիսի պատկերներն ուժեղացնում և խորացնում են օպերայի հատկապես դրամատիկ տեսարանները: Այս գործը պատմականորեն առաջադիմական երևույթ է հայ իրականության մեջ: Կոմպոզիտորը ձգտում է երաժշտության միջոցով բացահայտել իր ժամանակակիցներին խորապես հուզող գաղափարական կարևոր թեմաներ: Եվ այդ խնդիրը Տ. Չուխաճյանը կատարել է փայլուն և բարձր մակարդակով: