Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Սմբատաբերդ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

 Սիրելի բարեկամներ 
> Շարունակելով  <<Արծաթե Ձմեռ>> արշավաշրջանը  Փետրվարի 8-ին առաջարկում ենք 1 օրյա գեղեցիկ, առողջաբեր և թարմություն պարգևող արշավ:Այս արշավը կլինի մեր վերջին արշավը <<Արծաթե Ձմռան>> շրջանակներում, քանի որ մոտ օրերս ցանկանում եմ մեկնել Հնդկաստան խորացնելու Յոգայի բնագավառում իմ հմտությունները և վերդառնալով Մարտից կսկսենք մեր <<Զմրուխտե Գարուն>> արշավաշրջանը:
>  
> Այսպիսով Փետրվարի 8-ին առաջարկում ենք  վայելել ձմեռային Սմբատաբերդը :Սմբատաբերդի գեղեցկությունը դյութիչ է տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռան այս օրերին երբ քայլքի ճանապարհին հանդիպում են ծիածանի ողջ ներկապնակը, երբ հասնում ես Սմբատաբերդի բարձրունքին ու զմայլվում  Տիեզերքի ճարտարապետի անզուգական ստեղծագործություններով մտքիդ են գալիս Թումանյանի խոսքերը`<<Հոգիս տանը հաստատվել Տիեզերքն է ողջ պատել Տիեզերքի տերն եմ ես Ով է արդյոք նկատել>> :Սմբատաբերդի բարձրունքից լեռնային լեն ու բոլ արահետներով կիջնենք Եղեգիսի կիրճ ուր մեզ սպասում է զինվորական զգաստ վիճակ ընդունած միջնադարյան Զորաց եկեղեցին:
>
> Մեկնումը առավոտյան 09:00 Սախարովի հրապարակից :
>
> Արժեքը 5000  
>
> Գործում են հետևյալ սակագնային պլաները 
> <<Ընկերներ>> - 6 կամ ավելի ընկերներով մասնակցելու դեպքում 
> <<Ընտանիք>> - ընտանիքի 4 անդամներով մասնակցելու դեպքում,
> <<Սիրահարներ>> - դեռևս ընտանիք չկազմած այր և կին զույգեր,
>
> Այս սակագնային պլանով մասնակցող արշավականները կզեղչվեն յուր. 500 դրամով:
> Յուրաքանչյուր արշավական մեկ արշավի ընթացքում կարող է զեղչվել միայն մեկ սակագնային պլանով: Որևէ սակագնային պլանով մասնակցելու հայտը պետք է ներկայացնել նախօրոք:
> <<Երեխաներ>>- մինչև 12 տարեկան երեխաների համար 50% զեղչ 
> Նախընտրելի համազգեստը`
> Շարժումը չկաշկանդող և հեշտացնող հագուստ և կոշիկ, ինչպես նաև գլխարկ:
>
>
>  
>  Գրանցման վերջնաժամկետը  մինչև Փետրվարի 7-ի ժամը 12:00-ն
> Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել
> 091/094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։