Փետրվարի 10- ին` ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է բոլորին մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանի հետ հանդիպմանը, որը կրում է «Զրույց մատյանի մասին» խորագիրը:
Բազմաթիվ ձեռագրերի վերջում գրիչները խնդրանք են թողել հիշատակարաններում՝ բարի ողորմիսով հիշել մատյանները ստեղծողներին: Այս հանդիպումը գրիչների խնդրանքը ի կատար ածելու և միջնադարյան գրքարվեստի մասին զրուցելու նպատակն ունի:
Մուտքն ազատ է: