Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ձմեռային Արագածոտնը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սիրելի բարեկամներ
Շարունակելով  <<Արծաթե Ձմեռ>> արշավաշրջանը Հունվարի 31-ին և Փետրվարի 1-ին առաջարկում ենք 1օրյա գեղեցիկ, առողջաբեր և թարմություն պարգևող արշավներ:
 
Շաբաթ Հունվարի 31-ին առաջարկում ենք ձեզ վայելելու ձմեռային Արագածոտնը:
Այդ օրը Քասախի կիրճի  6-7 կմ-ոց  առողջաբեր  քայլքի ընթացքում հաճելի ազդակներ և թրթիռներկստանանք վերջինիս վեհացնող տեսարաններից:Ավանդույթը պատմում է, որ շատ դարեր առաջսաղմոսերգության մեջ հմուտ  հայ վանականները այս ճանապարհով քայլելով ՕհանավանքիցՍաղմոսավանք և հակառակը երգում և փառաբանում էին Արարչին իրենց սաղմոսներում:
Օրվա ընթացքում կլինենք Սաղմոսավանքում, Օհանավանքում, Ուշու Սբ. Սարգիս եկեղեցում ուր ըստպատմական մի վարկածի Մ.Մաշտոցը ամփոփել է սբ. Սարգսի մասունքները:Այդ օրը ՀԱ Եկեղեցին նշում էնաև սբ. Սարգիս Զորավարի տոնը:Ի դեպ հայոց մեջ դարեր շարունակ այս <<արագահաս>> սրբի հետ ենկապել երիտասարդների ամուսնության բարեխոսությունը: 
 
 
Մեկնումը առավոտյան 09:00 Սախարովի հրապարակից :Վերադարձը 18:30-ի սահմաններում:
 
Արժեքը 3500 
 
Գրանցման վերջնաժամկետը  Հունվարի 29-ին
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել
091/094 318-335 կամ գրել bnatachar@yahoo.com
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։