Armland զբոսաշրջային ակումբը Ձեզ սիրով հրավիրում է փետրվարի 1-ին միասին վերելք կատարել Գութանասար ( 2300 մետր): Գութանասարը հատած կոնի տեսքով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Գութանասարի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթաներ, Արագած և Արա լեռներ:
Վերելքին մասնակցել ցանկացողները իրենց հետ պետք է ունենան.
հարմարավետ ջրադիմացկուն կոշիկներ
անջրանցիկ հագուստ
գուլպաներ
պայուսակ
ձեռնոց
շարֆ
գլխարկ
ակնոց
լապտեր (фонарик)
մեկօրյա սնունդ և ջուր:
Մասնակցության արժեքն իր մեջ ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները։
Ցանկացության դեպքում մասնակցությունը հաստատեք մինչև հունվարի 31ը, և նախապես զանգահարեք ու գրանցվեք հետևյալ հեռախոսահամարով` 055 817788
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց